ՖԻԴԵ-ի «Շախմատը կրթության մեջ» հանձնաժողովը (EDU) և ՀՊՄՀ «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտը 2022 թվականի հունիսի 25-26-ին կազմակերպում են «Շախմատը կրթության մեջ» միջազգային առցանց գիտաժողով Zoom տեսահանդիպումների հարթակում:
«Շախմատը կրթության մեջ» գիտաժողովի հիմնական ուղղություններն են․
Շախմատի սոցիալական և հոգեբանական ասպեկտները
Շախմատի ուսուցման մեթոդաբանությունը
Շախմատը և մանկավարժների պատրաստման հիմնախնդիրները
Շախմատը և ներառական կրթությունը
Շախմատը և գենդեր-զգայուն մանկավարժության հարցերը
Գիտաժողովի աշխատանքային լեզուները՝ անգլերեն և ռուսերեն: Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել՝ անցնելով հետևյալ հղումով:
Զեկույցների թեզիսներն անհրաժեշտ է ուղարկել մինչև մայիսի 1–ը: Թեզիսների հաստատման կամ մերժման վերաբերյալ կազմակերպչական կոմիտեի որոշումը հեղինակներին կուղարկվի մինչև 2022թ. Հունիսի 1-ը:
Ավելին՝ http://chesstudy.com/chess-in-education-international-online-conference-2/?lang=hy