Մայիսի 18-ին կայանալիք “Շախմատը կրթության մեջ. մեթոդաբանություն և հեռանկարներ” խորագրով միջազգային գիտաժողովի ծրագիրը գրեթե պատրաստ է։
Ընտրված են խոսնակները, հաստատվել են հետաքրքիր և բովանդակալից զեկույցներ։
Կարող եք ծանոթանալ գիտաժողովի ծրագրին, իսկ որպես ունկնդիր մասնակցելու համար խնդրում ենք անցնել հետևյալ հղումով և գրանցվել։ Գիտաժողովի մեկնարկից մեկ շաբաթ առաջ Ձեր էլեկտրոնային հասցեին կուղարկվի առցանց գիտաժողովին միանալու հրավերը(հղումը, ծրագրի վերջնական տարբերակը)։
Հիշեցնում ենք, որ գիտաժողովը կանցկացվի Zoom առցանց հարթակում։
Շտապեք գրանցվել և տեղյակ լինել կրթական շախմատի անցուդարձին։
