
Շախմատի կրթական հետազոտություններ իրականացնող խմբի նպատակն է 2-4-րդ դասարանի երեխաների քննադատական մտածողության, ստեղծագործական, հաղորդակցման և համագործակցության հմտությունների զարգացման վրա շախմատային կարողությունների ազդեցության հետազոտությունը:
Հմտություններն ըստ Partnership for 21st century skills-ի։
Խմբի մասնավոր հետազոտական նպատակներից է ուսումնասիրել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, մասնավորապես՝ ուշադրության պակասի և հիպերակտիվության համախտանիշ ունեցող աշակերտների կաուզալ մտածողությունը և հաղորդակցման հմտությունները շախմատի միջոցով զարգացնելու հնարավորությունը: