ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆՔ «ՄՏՈՐԵԼ»

Շարունակում ենք ներկայացնել «Մտորումներ» հաղորդաշարի թողարկումները։ Այս անգամ հաղորդման հյուրն է hոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, դասախոս Սոնա Պողոսյանը:
Անձի ստեղծագործական մտածողության և շախմատային ուսուցման կապի ու փոխպայմանավորվածության մասին զրուցել ենք հոգեբանության տեսանկյունից: Այս հաղորդման ընթացքում փորձել ենք պարզել, թե ինչպես կարելի է զարգացնել անձի ստեղծարարությունը շախմատային քայլերի և շախմատային խնդիրների միջոցով:
Հաղորդաշարի թողարկումները բաց չթողնելու համար հետևե՛ք մեր էջին կամ բաժանորդագրվեք Chess in Armenian Schools Youtube-յան ալիքին։