Ձեռնարկը նախատեսված է ինչպես հանրակրթական դպրոցում շախմատ
դասավանդող ուսուցիչների համար, այնպես էլ կրթական համակարգերում
(նախադպրոցական տարիքի և տարրական դասարաններում սովորող երեխաներ)
շախմատային գործունեությամբ զբաղվող մասնագետների, մարզիչների համար։
Ձեռնարկում ներկայացված առաջադրանքները կարելի է կիրառել կրթության
առանձնահատուկ պայմանների կարիքներ ունեցող (ֆիզիկական, խոսքային,
մտավոր, լսողական, ինչպես նաև հուզական, վարքային և զարգացման այլ
խանգարումներ ունեցող) սովորողների հետ՝ հարմարեցնելով դրանք նրանց
կարիքներին։