ՖԻԴԵ-ի «Շախմատը կրթության մեջ» հանձնաժողովը (EDU) և ՀՊՄՀ «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտը 2022 թվականի հունիսի 25-26-ին կազմակերպում են «Շախմատը կրթության մեջ» միջազգային առցանց գիտաժողով  Zoom տեսահանդիպումների հարթակում:

«Շախմատը կրթության մեջ» գիտաժողովի հիմնական ուղղություններն են․

  1. Շախմատի սոցիալական և հոգեբանական ասպեկտները
  2. Շախմատի ուսուցման մեթոդաբանությունը
  3. Շախմատը և մանկավարժների պատրաստման հիմնախնդիրները
  4. Շախմատը և ներառական կրթությունը
  5. Շախմատը և գենդեր-զգայուն մանկավարժության հարցերը

Գիտաժողովի աշխատանքային լեզուները՝ անգլերեն և ռուսերեն: Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել՝ անցնելով հետևյալ հղումով:

Զեկույցների թեզիսներն անհրաժեշտ է ուղարկել մինչև մայիսի 1–ը: Թեզիսների հաստատման կամ մերժման վերաբերյալ կազմակերպչական կոմիտեի որոշումը հեղինակներին կուղարկվի մինչև 2022թ. Հունիսի 1:

ԹԵԶԻՍՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՆԵՐԿԱՅԱՑՎԵՆ.

  • անգլերեն կամ ռուսերեն,
  • էլեկտրոնային տարբերակով. հեղինակը պետք է երաշխավորի դրանց համապատասխանությունը և ներկայացնի վերջնական, հեղինակային տարբերակը,
  • Microsoft Office Word ձևաչափով,
  • էջի չափը՝ А4,
  • տառատեսակը՝ Times New Roman,
  • հղումները պետք է տրվեն փակագծերում որոնցում կնշվեն հեղինակի կամ հեղինակների ազգանունները և հրապարակության տարեթիվը (Գևորգյան, 2021, էջ 50-54) գրականության ցանկը՝ աշխատանքի վերջում,
  • տառաչափը տեքստի համար՝ 12, հղումների համար՝ 10
  • միջտողային հեռավորությունը հոդվածի համար՝ 1,3սմ, հղումների համար՝ 0,8սմ,
  • ցանկալի է գրանցման ժամանակ կցել նաև ներկայացումները ցանկացած ձևաչափով (PPT, Video…)։

 

ՀՈԴՎԱԾԻ ՎԵՐՆԱԳԻՐԸ

  • պետք է արտահայտի թեզիսի բովանդակությունը,
  • գրված լինի գլխատառերով, 14 տառաչափով։

 

ՀԻՄՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ

  • անուն/ներ, ազգանուն/ներ (հեղինակների անունների առաջին տառը և ազգանունը պետք է լինեն գլխատառերով),
  • յուրաքանչյուր հեղինակի աշխատավայրի, կազմակերպության ամբողջական անվանումը և փոստային հասցեն,
  • պաշտոնը, կոչումը, գիտական աստիճանը,
  • էլեկտրոնային հասցեն և հեռախոսահամարը։

 

ԹԵԶԻՍՆԵՐ

  • պետք է լինեն 500-1000 բառ,
  • պետք է լինեն տեղեկատվական, կոնկրետ և չպարունակեն ընդհանրական բառեր և արտահայտություններ,
  • պետք է նկարագրված լինեն նպատակը, հիմնախնդրի արդի վիճակը, մեթոդաբանությունը,
  • հետազոտության հիմնական արդյունքները, հիմնական եզրակացությունը,

Թեզիսները կներկայացվեն պաշտոնական կայքում:

Դուք կարող եք մասնակցել նշված ձևաչափերից մեկով:

  • զեկույց/թեզիս (առանց ելույթի և ներկայության),
  • զեկույց/թեզիս և ներկայություն (որպես ունկնդիր) ,
  • զեկույց/թեզիս և ելույթ*,
  • Վարպետաց դաս (Master Class) կամ նախագծերի/դասընթացների ներկայացում (կպահանջվի նաև կարճ նկարագրությունը թեզիսի տեսքով)*,
  • Կլոր սեղան-քննարկումներ (առաջարկվող թեմայի կարճ նկարագրությունն ու հիմնավորումը պետք է ներկայացվեն 2 էջի սահմաններում):

 

*  Թեզիսների հաստատումից հետո այս ձևաչափով մասնակցության համար կազմկոմիտեն հեղինակներին առաջարկելու է ներկայացնել նյութը հետևյալ ձևաչափերից մեկով. տեսանյութ, ppt սահիկաշար և այլն…

Leave a Reply