Սոցիոլոգիական հետազոտությունների նպատակն է՝ «Շախմատ»-ի սոցիալական (հանրակրթական) արժեքի ուսումնասիրությունը։ Ստորև ներկայացված են հետազոտական հիմնական ուղղությունները.
«Շախմատ» ուսումնական առարկայի նկատմամբ վերաբերմունքի սոցիոլոգիական ուսումնասիրություն
«Շախմատ» ուսումնական առարկայի նկատմամբ կրտսեր դպրոցականի վերաբերմունքի ուսումնասիրություն,
«Շախմատ» ուսումնական առարկայի նկատմամբ ծնողի [ընտանիքի դիրքորոշում] վերաբերմունքի ուսումնասիրություն,
«Շախմատ» ուսումնական առարկայի նկատմամբ ուսուցչի և այլ շահակիցների վերաբերմունքի ուսումնասիրություն,
Շախմատ առարկայի նկատմամբ միջին դպրոցի սովորողների [այն դպրոցականները, ովքեր արդեն կրտսեր դպրոցում անցել են շախմատ] վերաբերմունքի ուսումնասիրություն։
Կրտսեր դպրոցականի խնդիրների պատճառների և կարիքների վերհանում «Շախմատ» ուսումնական առարկայի համատեքստում
Շախմատ առարկայի համատեքստում կրտսեր դպրոցականի դժվարությունների ուսումնասիրություն և վերհանում;
Կրտսեր դպրոցականի ինքնուրույնության աստիճանի գնահատում շախմատ առարկայի համատեքստում;
Սովորող-ուսուցիչ-ընտանիք կապի ուսումնասիրություն և վերլուծություն շախմատ առարկայի համատեքստում
Շախմատ դասավանդող ուսուցիչների մասնագիտական կոմպենտենցիաների վերլուծություն և մշակում
Միջազգային և լոկալ կրթական չափորոշիչների [կոմպետենցիաների] ուսումնասիրություն և վերլուծություն
Միջազգային և լոկալ կրթական չափորոշիչների [կոմպետենցիաների] համադրում
Համադրման արդյունքում բացորոշված մասնագիտական կոմպետենցիաների կիրառելիության գնահատում շախմատ դասավանդող ուսուցիչների շրջանում
«Արդյունավետ» շախմատ դասավանդող ուսուցչի մոդելի մշակում