ՖԻԴԵ-ի «Շախմատը կրթության մեջ» հանձնաժողովը (EDU) և ՀՊՄՀ «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտը 2021 թվականի նոյեմբերի 20-21-ը կազմակերպում են «Շախմատը կրթության մեջ» միջազգային առցանց գիտաժողով  Zoom տեսահանդիպումների հարթակում:

Գիտաժողովի ուղղություններն են՝

Շախմատը նախադպրոցական հաստատություններում,

Շախմատը դպրոցում,

Շախմատը բարձրագույն ուսումնական հաստատություններում։

Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են անգլերենը և իսպաներենը: Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել՝ անցնելով գիտաժողովի կայքում՝ https://edu.fide.com/conference/ : Գրանցման վերջնաժամկետը նոյեմբերի 7-ն է։

Թեզիսները կարող եք ուղարկել մինչև 2021թ․ նոյեմբերի 1-ը։ Հեղինակները  Կազմկոմիտեի որոշման մասին կտեղեկացվեն մինչև նոյեմբերի 7-ը։

Թեզիսները կհրապարակվեն գիտաժողովի կայքէջում․ (linkthearticlecriteria)

Leave a Reply