ՇԱԽՄԱՏԻ ԴԱՍԱԳՐՔԵՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ - «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտում շարունակվում են քննարկումները «Շախմատ 4» դասագրքի վերամշակման վերաբերյալ։ Մայրաքաղաքի և Կոտայքի մարզի լավագույն ուսուցիչները հավաքվել էին՝ վեր հանելու դասագրքում առկա դժվարությունները, սովորողների կարիքները հաշվի առնելով՝ փոփոխություններ առաջարկելու։ Քննարկմանը ներկա էին «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտի գիտաշխատողները։ Քննարկումների արդյունքում պարզ դարձավ, որ որոշակի թեմաներ դասագրքերում այլևս չեն տպագրվի, փոխարենը մի քանի այլ՝ ավելի հետաքրքիր թեմաներ կընդգրկվեն նոր դասագրքերում։ Եթե ունեք առաջարկություններ դասագրքի փոփոխության վերաբերյալ, կարող եք կապ հաստատել մեզ հետ՝ chess@aspu.am էլեկտրոնային հասցեին նամակ ուղարկելով։
ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՌՕՐՅԱ ԴԱՍԸՆԹԱՑԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՓՈՒԼԸ - Ս/թ. դեկտեմբերի 5-7-ը Հայաստանի շախմատի ակադեմիայում տեղի կունենան Երևան քաղաքի «Շախմատ» առարկայի ուսուցիչների վերապատրաստման հերթական դասընթացները։ Վերապատրաստումները իրականացվում են ՀՀ շախմատի ակադեմիայի և ՀՊՄՀ «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտի համատեղ ջանքերով։ Վերապատրաստման դասընթացը կիրականացվի երկու ուղղությամբ՝ հոգեբանամանկավարժական և շախմատի մեթոդիկայի։ Դասընթացի ավարտին մասնակիցները կհանձնեն քննություն ՝ լրացնելով երկու մասից բաղկացած հարցաշար, որի առաջին մասը կվերաբերի շախմատային առաջադրանքներին, իսկ երկրորդն ուղղված է ուսուցիչների հոգեբանամանկավարժական որակների ստուգմանը։ Գրանցումը կատարվում է նախապես։
«ՇԱԽՄԱՏ» ԱՌԱՐԿԱՅԻ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ 2018 - Ս/թ. հունիսի 21-ից Հայաստանի շախմատի ակադեմիայում սկսվեց «Շախմատ» առարկայի ուսուցիչների վերապատրաստման հերթական դասընթացը։ Այն բաղկացած էր երկու բաժնից՝ հոգեբանամանկավարժական և շախմատային։ Դասընթացի ավարտին մասնակիցները հանձնեցին քննություն՝ լրացնելով երկու մասից բաղկացած հարցաշար, որի առաջին մասը վերաբերում էր շախմատային առաջադրանքներին, իսկ երկրորդն ուղղված էր ուսուցիչների հոգեբանամանկավարժական գիտելիքների ստուգմանը։ Մասնագետները գնահատվեցին քսան բալանոց սանդղակով։ Արդյունքում` գործող և ապագա ուսուցիչները ստանալու են «Շախմատ» առարկան դասավանդելու հավաստագրեր 1, 2 կամ 3 տարով՝ կախված քննության արդյունքներից։ Վերապատրաստումների ընթացքում ուսուցիչները քննարկեցին շախմատային խնդիրներ, դրանց լուծման և մեկնաբանության մեթոդներ, որոնք շախմատի դասավանդումը կդարձնեն մատչելի և արդյունավետ։ Սոցիոլոգիական մասնախմբի նախաձեռնությամբ շախմատի ուսուցիչները փորձեցին վերհանել այն կոմպետենցիաները, որոնք ձևավորվում են շախմատի յուրացման ընթացքում և դրանք համադրեցին համաշխարհային տնտեսական ֆորումի կողմից առանձնացված 21-րդ դարի մարդու 10 հիմնական կոմպետենցիաների հետ։ Հոգեբանամանկավարժական բաժինն […]
ՇԱԽՄԱՏԻ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ - Ս/թ. հունիսի 21-23-ը Հայաստանի շախմատի ակադեմիայում տեղի ունեցան Երևան քաղաքի «Շախմատ» առարկայի ուսուցիչների վերապատրաստման հերթական դասընթացները։ Դասընթացները կազմակերպել էր ՀՀ շախմատի ակադեմիան՝ «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտի հետ համատեղ։ Դասընթացը բաղկացած էր երկու բլոկից՝ հոգեբանամանկավարժական և շախմատի մեթոդիկայի։Դասընթացի ավարտին մասնակիցները հանձնեցին քննություն՝ լրացնելով երկու մասից բաղկացած հարցաշար, որի առաջին մասը վերաբերում էր շախմատային առաջադրանքներին, իսկ երկրորդն ուղղված էր ուսուցիչների հոգեբանամանկավարժական որակների ստուգմանը։Մասնագետները գնահատվեցին 20 բալանոց սանդղակով։ Արդյունքում` գործող և ապագա ուսուցիչները ստացան «Շախմատ» առարկան դասավանդելու հավաստագրեր 1, 2 կամ 3 տարով՝ կախված քննության արդյունքներից։