Միջազգային գիտաժողով
«Շախմատային կրթության տեսություն և պրակտիկա»
Ծաղկաձոր, Հայաստան
2026 թ. հոկտեմբերի 1–2
Հիբրիդային ձևաչափ (առերես և առցանց մասնակցություն)
Գիտաժողովի մասին
Գիտաժողովի նպատակն է համախմբել հետազոտողներին, կրթության ոլորտի մասնագետներին և պրակտիկ գործունեություն իրականացնողներին՝ ուսումնասիրելու շախմատի դերը կրթության, կոգնիտիվ զարգացման և սոցիալ-հուզական ուսումնառության գործընթացներում։
Այն կստեղծի հարթակ՝ էմպիրիկ հետազոտությունների, նորարարական փորձի և միջառարկայական մոտեցումների փոխանակման համար։
Գիտաժողովը նախատեսված է՝
• կրթական և հոգեբանական ոլորտի հետազոտողների համար,
• բուհերի դասախոսների և գիտաշխատողների համար,
• շախմատի ուսուցիչների և մարզիչների համար,
• նախադպրոցական, դպրոցական և ներառական կրթության մասնագետների համար,
• կրթական քաղաքականություն մշակողների և կրթական կառույցների ներկայացուցիչների համար,
• ուսուցիչների վերապատրաստմամբ զբաղվող կազմակերպությունների, անհատների և կրթական ծրագրերի մշակողների համար,
• ասպիրանտների և երիտասարդ հետազոտողների համար։
Գիտաժողովի ուղղությունները՝
• Շախմատ և անձի զարգացում
• Շախմատի ուսուցման և ուսումնառության մեթոդներ
• Շախմատը ներառական կրթության մեջ
• Շախմատի ուսուցիչների վերապատրաստում (գործող և ապագա ուսուցիչների վերապատրաստում)
• Շախմատ և թվային գրագիտությունը
Գիտաժողովի ձևաչափը
Գիտաժողովում նախատեսվում են՝
• Պլենար նիստեր՝ հրավիրված բանախոսների մասնակցությամբ
• Զեկույցներ
• Ինտերակտիվ աշխատարաններ (վարպետաց դասեր, գործնական սեմինարներ, «World Café» ձևաչափ)
• Կլոր սեղան՝ հետագա հետազոտական ուղղությունների քննարկման նպատակով
Զեկուցներին ներկայացվող պահանջներ
Ամբողջական հոդվածի ներկայացում
• Լեզու՝ անգլերեն
• Ծավալ՝ 2000–6000 բառ
• Ձևաչափ՝ APA 7-րդ հրատարակության չափանիշներին համապատասխան
• Կառուցվածք՝ IMRAD (Ներածություն, մեթոդներ, արդյունքներ, ամփոփում, եզրակացություն)
• Անհրաժեշտ է ներառել ամփոփագիր (150–250 բառ) և 4–6 հիմնաբառ։
Բոլոր ներկայացված աշխատանքները կանցնեն փորձագիտական գնահատման (գրախոսության) գործընթաց։
Ներկայացման պահանջներ
• Բանավոր զեկուցում՝ մինչև 12 րոպե
• Սլայդները պետք է լինեն անգլերեն
• Պահանջվում է նախապես ձայնագրված տեսանյութ (առավելագույնը՝ 12 րոպե, MP4 ձևաչափ, առաջարկվող որակ՝ 1080p)
Հրապարակման հնարավորություններ
Ընտրված հոդվածները կերաշխավորվեն տպագրության գրախոսվող ակադեմիական ամսագրերում՝ լրացուցիչ գնահատման և անհրաժեշտ վերանայումների պայմանով։
