ՀՊՄՀ «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտը Նախադպրոցական մանկավարժության և մեթոդիկաների ամբիոնի համագործակցությամբ սույն թվականի հունվարի 30-ից փետրվարի 3-ը իրականացրեց «Շախմատը նախադպրոցական ուսումնական հաստատություններում» խորագրով վերապատրաստման դասընթացը Երևան քաղաքի նախակրթարաների դաստիարակների համար։
Վերապատրաստման դասընթացի նպատակն էր ձևավորել 5-6 տարեկան երեխաների զարգացման գործընթացում շախմատը կիրառելու դաստիարակի կարողություններ։
Դիտարկելով շախմատը որպես կրթական գործիք՝ այն ինտեգրվում է նախադպրոցական կրթության մեթոդիկաներում՝ ապահովելով երեխաների ամբողջական զարգացումը։
Վերապատրաստման դասընթացն ընթացավ փոխհամագործակցության, երկխոսության ձևով՝ դաստիարակներին ներկայացնելով շախմատի կիրառմամբ երեխաների զարգացմանը նպաստող հետաքրքիր մեթոդներ, խաղեր, աշխատանքի կազմակերպման զանազան ձևեր։

Leave a Reply