ՖԻԴԵ-ի «Շախմատը կրթության մեջ» հանձնաժողովը (EDU) և ՀՊՄՀ «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտը 2022 թվականի հունիսի 25-26-ին կազմակերպում են «Շախմատը կրթության մեջ» միջազգային առցանց գիտաժողով Zoom տեսահանդիպումների հարթակում:
«Շախմատը կրթության մեջ» գիտաժողովի հիմնական ուղղություններն են․
- Շախմատի սոցիալական և հոգեբանական ասպեկտները
- Շախմատի ուսուցման մեթոդաբանությունը
- Շախմատը և մանկավարժների պատրաստման հիմնախնդիրները
- Շախմատը և ներառական կրթությունը
- Շախմատը և գենդեր-զգայուն մանկավարժության հարցերը
Գիտաժողովի աշխատանքային լեզուները՝ անգլերեն և ռուսերեն: Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել՝ անցնելով հետևյալ հղումով:
Զեկույցների թեզիսներն անհրաժեշտ է ուղարկել մինչև մայիսի 1–ը: Թեզիսների հաստատման կամ մերժման վերաբերյալ կազմակերպչական կոմիտեի որոշումը հեղինակներին կուղարկվի մինչև 2022թ. Հունիսի 1-ը:
ԹԵԶԻՍՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՆԵՐԿԱՅԱՑՎԵՆ.
- անգլերեն կամ ռուսերեն,
- էլեկտրոնային տարբերակով. հեղինակը պետք է երաշխավորի դրանց համապատասխանությունը և ներկայացնի վերջնական, հեղինակային տարբերակը,
- Microsoft Office Word ձևաչափով,
- էջի չափը՝ А4,
- տառատեսակը՝ Times New Roman,
- հղումները պետք է տրվեն փակագծերում որոնցում կնշվեն հեղինակի կամ հեղինակների ազգանունները և հրապարակության տարեթիվը (Գևորգյան, 2021, էջ 50-54) գրականության ցանկը՝ աշխատանքի վերջում,
- տառաչափը տեքստի համար՝ 12, հղումների համար՝ 10
- միջտողային հեռավորությունը հոդվածի համար՝ 1,3սմ, հղումների համար՝ 0,8սմ,
- ցանկալի է գրանցման ժամանակ կցել նաև ներկայացումները ցանկացած ձևաչափով (PPT, Video…)։
ՀՈԴՎԱԾԻ ՎԵՐՆԱԳԻՐԸ
- պետք է արտահայտի թեզիսի բովանդակությունը,
- գրված լինի գլխատառերով, 14 տառաչափով։
ՀԻՄՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ
- անուն/ներ, ազգանուն/ներ (հեղինակների անունների առաջին տառը և ազգանունը պետք է լինեն գլխատառերով),
- յուրաքանչյուր հեղինակի աշխատավայրի, կազմակերպության ամբողջական անվանումը և փոստային հասցեն,
- պաշտոնը, կոչումը, գիտական աստիճանը,
- էլեկտրոնային հասցեն և հեռախոսահամարը։
ԹԵԶԻՍՆԵՐ
- պետք է լինեն 500-1000 բառ,
- պետք է լինեն տեղեկատվական, կոնկրետ և չպարունակեն ընդհանրական բառեր և արտահայտություններ,
- պետք է նկարագրված լինեն նպատակը, հիմնախնդրի արդի վիճակը, մեթոդաբանությունը,
- հետազոտության հիմնական արդյունքները, հիմնական եզրակացությունը,
Թեզիսները կներկայացվեն պաշտոնական կայքում:
Դուք կարող եք մասնակցել նշված ձևաչափերից մեկով:
- զեկույց/թեզիս (առանց ելույթի և ներկայության),
- զեկույց/թեզիս և ներկայություն (որպես ունկնդիր) ,
- զեկույց/թեզիս և ելույթ*,
- Վարպետաց դաս (Master Class) կամ նախագծերի/դասընթացների ներկայացում (կպահանջվի նաև կարճ նկարագրությունը թեզիսի տեսքով)*,
- Կլոր սեղան-քննարկումներ (առաջարկվող թեմայի կարճ նկարագրությունն ու հիմնավորումը պետք է ներկայացվեն 2 էջի սահմաններում):
* Թեզիսների հաստատումից հետո այս ձևաչափով մասնակցության համար կազմկոմիտեն հեղինակներին առաջարկելու է ներկայացնել նյութը հետևյալ ձևաչափերից մեկով. տեսանյութ, ppt սահիկաշար և այլն…