«Շախմատը կրթության մեջ. մեթոդիկա և հեռանկարներ» միջազգային գիտաժողովի ամբողջական տեսանյութը պատրաստ է։
Գիտաժողովին զեկույցներ են ներկայացրել աշխարհի 12 երկրի 18 ներկայացուցիչներ Բրազիլիայից, Ֆիջիից, Շրի Լանկայից, Հնդկաստանից, ԱՄՆ-ից, Վենեսուելայից, Կոլումբիայից, Իտալիայից, Հունաստանից, Իսպանիայից և Հայաստանից, այդ թվում՝ աշխարհից գրեթե բոլոր մայրցամաքներից։
Գիտաժողովում Շախմատ գիտահետազոտական ինստիտուտի արտասահմանյան համագործակցության մասին իրենց տպավորություններն են ներկայացրել նաև Սինգապուրից, Մեծ Բրիտանիայից և այլ երկրների գործընկերներից:
Գիտաժողովին հետևողների բանակն էլ ավելի բազմազգ էր։ Ավելի քան 60 երկրից մասնակիցներ միացել են հարթակին և կայուն հետաքրքրություն ցուցաբերել ամբողջ 5 ժամվա ընթացքում։