«Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտի նախաձեռնությամբ և Հայաստանի շախմատի ակադեմիայի հետ համագործակցությամբ մեկնարկել են շախմատի ուսուցիչների վերապատրաստման առցանց դասընթացները։Դասընթացները ներառում են 2 ուղղություն՝ տեխնիկական աջակցություն հեռավար ուսուցման բարելավման վերաբերյալ և մանկավարժամեթոդական ցուցումներ։
Այսօր առցանց վերապատրաստմանը մասնակցում էին Երևան քաղաքի շուրջ 100 ուսուցիչ։ Դասընթացների հիմքում ընկած է «Շրջված դասարանի մեթոդը», որը կիրառվում վերապատրաստման ընթացքում և առաջարկվում է կիրառել նաև ուսուցիչներին։
Քննարկմանը հրավիրված էր Երևանի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը, ով շնորհակալություն հայտնեց հագեցած և նպատակային քննարկում-վերապատրաստման վերաբերյալ։
Ինստիտուտի տնօրեն Ս. Լպուտյանի խոսքով՝ Շախմատի և ՏՀՏ-ի կապը անխախտելի է և բազմաթիվ ուսումնասիրություններ կան շախմատի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխկապակցվածության վերաբերյալ։
