«Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտի և Հայաստանի շախմատի ակադեմիայի նախաձեռնած շախմատ դասավանդող ուսուցիչների վերապատրաստման երկրորդ՝ մանկավարժամեթոդական փուլը ավարտվեց։ Վերապատրաստմանը մասնակցեցին Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության շուրջ 1000 ուսուցիչ։    Մանկավարժամեթոդական փուլի քննարկման առաջին հատվածում ուսուցիչները ներկայացրին իրենց կարծիքներն ու առաջարկները ուղարկված համաժամանակյա և տարժամանակյա դասերի վերաբերյալ։                Վերապատրաստումների ընթացքում ուսուցիչները խմբային աշխատանքների միջոցով ներկայացրին առցանց ուսուցման դրական ու բացասական կողմերը՝ հաշվի առնելով իրենց փորձը։                                          Վերապատրաստումների ողջ ընթացքում ուսուցիչների կողքին էին «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտ “Chess” Scientific Research Instituteի տնօրեն Սմբատ Լպուտյանը, մարզային համակարգողները։Վերջիններիս Ս․ Լպուտյանը շնորհակալական խոսք հայտնեց ուսուցիչների մասնակցությունը ապահովելու ու կատարված աշխատանքների համար։

 

Leave a Reply