Շախմատի ուսուցիչների վերապատրաստման ամենամյա դասընթացների մեկնարկը կտրվի Երևանում, հունիսի 6-ից։Վերապատրաստման դասընթացները կիրականացվեն «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտի և Հայաստանի շախմատի ակադեմիայի համատեղ ջանքերով։
Մասնավորապես ս/թ. հունիսի 6-8-ը, ժամը 10:30-ից Հայաստանի շախմատի ակադեմիայում անցկացվելու են սեմինար-քննարկումներ, ինչպես նաև որակավորման/վերապատրաստման դասընթացներ:
Հունիսի 6-ին հրավիրվում են դասավանդող բոլոր ուսուցիչները՝ մասնակցելու սեմինար-քննարկման: Իսկ 7-8-ը՝ այն ուսուցիչները, ում դասավանդման վկայականի ժամկետն ավարտվել է կամ կավարտվի 2019թ.-ի ընթացքում։
