Ուսուցչական աշխատաժողով «ՇԱԽՄԱՏ․ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ»

Սույն թվականի հունվարի 18-ին «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտի և Խ․ Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի նախաձեռնությամբ տեղի կունենա ուսուցչական առցանց աշխատաժողով։
Աշխատաժողովի նպատակն է ստեղծել գիտելիքների և փորձի փոխանակման հարթակ՝ նորարարական մոտեցումների ներդրման, մասնագիտական հմտությունների զարգացման և ներառական ու արդյունավետ ուսուցման խթանման համար։
Աշխատաժողովը կմեկնարկի 12։00 Zoom տեսահանդիպումների հարթակում:
Աշխատաժողովի լեզուն հայերենն է։
Խոսնակները «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտի գիտաշխատող- հետազոտողներն են։

Աշխատաժողովի ուղղություններն են՝
1. Շախմատի ուսուցման մեթոդական հարցեր․
2. Շախմատը և կյանքի հմտությունները․
3. Ուսուցչի անձնային և մասնագիտական զարգացում․
4. ԿԱՊԿ ունեցող սովորողների առանձնահատկությունները և ուսուցիչների մանկավարժական կարողունակությունների զարգացման միջոցները ներառական կրթության համակարգում։
Մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել, որից հետո կստանաք աշխատաժողովին միանալու հղումը։
Գրանցման համար անցեք հղումով:

Leave a Reply