Մեկնարկեց Երևան քաղաքի շախմատ դասավանդող ուսուցիչների վերապատրաստման/որակավորման դասընթացների հերթական փուլը։ Դասընթացների առաջին օրը՝ հունիսի 6-ին, Հայաստանի շախմատի ակադեմիա էին հրավիրվել մայրաքաղաքում դասավանդող բոլոր ուսուցիչները։ Նպատակը գործող ուսուցիչների մեթոդապես վերազինելն էր, իսկ մյուս ուսուցիչներին՝ որակավորման քննությանը նախապատրաստելը։
Դասընթացների երկրորդ օրը ակադեմիա են հրավիրվել միայն այն ուսուցիչները, ովքեր մասնակցելու են դասավանդման վկայական ստանալու համար նախատեսված քննությանը։ Վերապատրաստող մասնագետները «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտի գիտաշխատողներն են, ինչպես նաև շախմատի դասավանդման մարզային պատասխանատուները։ Ծավալվում են ակտիվ քննարկումներ, մասնակիցները իրենց առաջարկներով են հանդես գալիս։ Դասընթացները իրականացվում են 2 ուղղությամբ՝ շախմատ և դասավանդման մեթոդիկա, հոգեբանություն։
Վերապատրաստման երրորդ օրը՝ հունիսի 8-ին, մասնակիցները որակավորման քննություն կհանձնեն։
Վերապատրաստման դասընթացները մեկնարկում են նաև մարզերում։
