Սույն թվականի դեկտեմբերի 1-ին կայացավ ՖԻԴԵ «Շախմատը կրթական համակարգում» հանձնաժողովի հաշվետու առցանց նիստը, որը գլխավորում էր ՖԻԴԵ «Շախմատը կրթական համակարգում» հանձնաժողովի նախագահ, «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Սմբատ Լպուտյանը։ Քննարկման ընթացքում հանձնաժողովում ընդգրկված շախմատային տերությունների ներկայացուցիչները հանդես եկան հաշվետվություններով՝ շեշտադրելով ձեռք բերված գիտական արդյունքները, առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր տարբերակները և հաջորդ տարի պլանավորվող գիտահետազոտական ուղղությունները։
Հանձնաժողովի քարտուղար Քեվին Օ Քոնելը անդրադարձավ «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտի գործունեությանն ու իրականացրած գիտահետազոտական գործունեությանը, մասնավորապես՝ շախմատ դասավանդող ուսուցիչների վերապատրաստման առցանց հաջողված դասընթացներին, ինստիտուտի մշակած միջազգային վերապատրաստումների փաթեթին և այլն։
Առցանց քննարկմանը մասնակցում էին նաև ինստիտուտի գիտաշխատողները։
Հանդիպման ավարտին ՖԻԴԵ նախագահ Արկադի Դվորկովիչը շնորհակալություն հայտնեց հանձնաժողովին՝ ի դեմս Ս․ Լպուտյանի, արդյունավետ համագործակցության համար։
Ավելին՝ տես հղմամբ։
