Սույն թվականի նոյեմբերի 22-ին, ժամը 12։00 կմեկնարկի գործնական ուսուցչական առցանց համաժողովը՝ «Շախմատը կրթության մեջ․ փորձառություններ, լուծումներ և զարգացման ուղիներ» խորագրով։
Համաժողովի նպատակն է ներկայացնել և քննարկել շախմատի ուսուցման լավագույն փորձառությունները դպրոցական միջավայրում՝ ուշադրություն դարձնելով գնահատման արդյունավետ մոտեցումներին։
Համաժողովի խոսնակները շախմատ դասավանդող ուսուցիչներն են, ովքեր կկիսվեն դասավանդման իրենց փորձառությամբ։
Կից՝ համաժողովի ծրագիրը․
Շախմատի ուսուցչական համաժողովի ծրագիր
