Ս/թ. դեկտեմբերի 5-7-ը Հայաստանի շախմատի ակադեմիայում տեղի կունենան Երևան քաղաքի «Շախմատ» առարկայի ուսուցիչների վերապատրաստման հերթական դասընթացները։ Վերապատրաստումները իրականացվում են ՀՀ շախմատի ակադեմիայի և ՀՊՄՀ «Շախմատ»  գիտահետազոտական ինստիտուտի համատեղ ջանքերով։

Վերապատրաստման դասընթացը կիրականացվի երկու ուղղությամբ՝  հոգեբանամանկավարժական և շախմատի մեթոդիկայի։
Դասընթացի ավարտին մասնակիցները կհանձնեն քննություն ՝ լրացնելով երկու մասից բաղկացած հարցաշար, որի առաջին մասը կվերաբերի շախմատային առաջադրանքներին, իսկ երկրորդն ուղղված է ուսուցիչների հոգեբանամանկավարժական որակների ստուգմանը։

Գրանցումը կատարվում է նախապես։

Leave a Reply