Ս/թ. դեկտեմբերի 5-7-ը Հայաստանի շախմատի ակադեմիայում տեղի կունենան Երևան քաղաքի «Շախմատ» առարկայի ուսուցիչների վերապատրաստման հերթական դասընթացները։ Վերապատրաստումները իրականացվում են ՀՀ շախմատի ակադեմիայի և ՀՊՄՀ «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտի համատեղ ջանքերով։
Վերապատրաստման դասընթացը կիրականացվի երկու ուղղությամբ՝ հոգեբանամանկավարժական և շախմատի մեթոդիկայի։
Դասընթացի ավարտին մասնակիցները կհանձնեն քննություն ՝ լրացնելով երկու մասից բաղկացած հարցաշար, որի առաջին մասը կվերաբերի շախմատային առաջադրանքներին, իսկ երկրորդն ուղղված է ուսուցիչների հոգեբանամանկավարժական որակների ստուգմանը։
Գրանցումը կատարվում է նախապես։
