Նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 1-ը Լոնդոնում կայացավ 7-րդ ամենամյա գիտաժողովը, որի խորագիրն էր “Chess and Female Empowerment”: Գիտաժողովում քննարկվեց կանանց և աղջիկների ներգրավվածությունը շախմատում և ներկայացվեց, թե ինչպես է հնարավոր պահպանել գենդերային հավասարություն նաև շախմատում: Լոնդոնյան գիտաժողովին հրավիրված էին և զեկույցով հանդես եկան ՖԻԴԵ-ի «Շախմատը կրթական համակարգում» հանձնաժողովի նախագահ «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Սմբատ Լպուտյանը և ինստիտուտի գիտական ծրագրի ղեկավար Վահան Սարգսյանը։
Գիտաժողովը հետաքրքիր էր հատկապես շախմատիստուհիների, կազմակերպիչների և մանկավարժների համար: Նախակրթարանների և միջնակարգ դպրոցների ուսուցիչները սովորեցին, թե ինչպես կարելի է շախմատը դարձնել ավելի գրավիչ գործունեություն՝ իր հասարակական և համագործակցության եղանակներով: Գիտաժողովը նաև գաղափարներ և նախաձեռնություններ ներկայացրեց նրանց համար, ովքեր ձգտում են ընդլայնել կանանց ներգրավվածությունը գիտության, տեխնոլոգիայի, ճարտարագիտության և մաթեմատիկայի ոլորտում:
