«Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Սմբատ Լպուտյանի նախաձեռնությամբ օգոստոսի 5-ին կայացավ «Շախմատ. գիտություն և կրթություն» ամսագրի խմբագրական խորհրդի առցանց հանդիպումը։Հանդիպում-քննարկմանը մասնակցում էին խմբագրական խորհրդի հայաստանյան և արտասահմանյան պատվիրակները, այդ թվում՝ ՀՊՄՀ ուսումնագիտական գծով պրոռեկտոր Սրբուհի Գևորգյանը, ինստիտուտի գիտական ծրագրի ղեկավար Վահան Սարգսյանը, Հայկական վիրտուալ քոլեջի տնօրեն Հասմիկ Խալափյանը, խմբագրական խորհրդի քարտուղար Ռոզա Գևորգյանը, Ջերրի Նեշը (ԱՄՆ),Լեոնչո Գարսիան (Իսպանիա), Աթանու Լահիրին (Հնդկաստան), Բո Յոհանսոնը(Շվեդիա), Ֆերնանդ Գոբեն(Անգլիա), Ջորջ Չիթիյոն(ԱՄՆ)  Ջոն Ֆոլեյը (Անգլիա):
Սմբատ Լպուտյանը պատահական չհամարեց Ջերրի Նեշի՝ գլխավոր խմբագիր ընտրվելու փաստը՝ հավելելով, որ ամսագիրը միջազգային չափանիշներին համապատասխան է կազմվում, ուստի և ճանաչելի պետք է դառնա միջազգային հարթակում։ Ջերրի Նեշը շնորհակալություն հայտնեց պատասխանատու գործը իրեն վստահելու համար և նշեց, որ պատրաստ է պարբերական հանդիպումներ և քննարկումներ կազմակերպել և ներկայացնել ամսագրին առնչվող քայլերը։

Leave a Reply