Շախմատ դասավանդող ուսուցիչների վերապատրաստման դասընթացների ավարտից հետո ինստիտուտի տնօրեն Սմբատ Լպուտյանը ձեռնամուխ եղավ արդյունքների ամփոփմանը, քննարկմանը։ Այդ նպատակով «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտ էին հրավիրվել վերապատրաստող մասնագետներն ու շախմատի դասավանդման մարզային պատասխանատուները։ Երկարատև քննարկման ընթացքում մայրաքաղաքի և մարզերի ներկայացուցիչները ուսուցիչների ցուցաբերած արդյունքները համեմատում էին նախորդ տարիների հետ և ակնհայտ աճ արձանագրում։
Սմբատ Լպուտյանը քննարկման ավարտին փաստեց, որ շատ կարևոր է դասընթացների հիմքում ուսուցիչների և աշակերտների կարիքների վերհանում կատարել. «…հենց այդ բացթողումները վերացնելուն, ուսուցիչներին մեթոդապես զինելուն են միտված վերապատրաստման դասընթացները»։

Leave a Reply