Այսօր՝ հուլիսի 20-ին, նշվում է Շախմատի միջազգային օրը։
1924 թվականի այս օրն է հիմնադրվել շախմատային գլխավոր գերատեսչությունը՝ ՖԻԴԵ-ն։ Օրը նշելու գաղափարն առաջարկվել է «ՅՈւՆԵՍԿՕ»-ի կողմից, իսկ 1966 թվականին ՖԻԴԵ-ն հաստատել է այն: Այդ թվականից սկսած այն տոնվում է աշխարհի բոլոր շախմատասերների կողմից։
Աշխարհում հաշվառվում է ավելի քան 600 միլիոն մարդ, որոնք մշտապես շախմատ են խաղում։
Տոնը նշվում է 178 երկրներում։ Ամեն տարի հուլիսի 20-ին ՖԻԴԵ-ի հովանու ներքո անցկացվում են տարբեր շախմատային մրցույթներ և միջոցառումներ։
Այդ թվականից սկսած այն տոնվում է աշխարհի բոլոր շախմատասերների կողմից։
Հանրագիտարանային տվյալի համաձայն՝ շախմատը ծագել է Հնդկաստանում 2 հազար տարուց ավելի առաջ։ Այն ժամանակ խաղը կոչվում էր «չատուրանգա»։ Իր խաղաքարերի զանազանությամբ և դասավորությամբ նա ձգտում էր պատկերել այն ժամանակվա հնդկական զորքի կազմն ու շարքը։

Leave a Reply