Ս/թ. հունիսի  6-ից սկսվեց «Շախմատ» առարկայի ուսուցիչների վերապատրաստման հերթական դասընթացը։ Այն բաղկացած էր երկու բաժնից՝ հոգեբանամանկավարժական և շախմատային։
Դասընթացի ավարտին մասնակիցները հանձնեցին քննություն՝ լրացնելով երկու մասից բաղկացած հարցաշար, որի առաջին մասը վերաբերում էր շախմատային առաջադրանքներին, իսկ երկրորդն ուղղված էր ուսուցիչների հոգեբանամանկավարժական գիտելիքների ստուգմանը։
Մասնագետները գնահատվեցին քսան բալանոց սանդղակով։ Արդյունքում` գործող և ապագա ուսուցիչները ստանալու են «Շախմատ» առարկան դասավանդելու հավաստագրեր 1, 2 կամ 3 տարով՝ կախված քննության արդյունքներից։
Վերապատրաստումների ընթացքում ուսուցիչները քննարկեցին շախմատային խնդիրներ, դրանց լուծման և մեկնաբանության մեթոդներ, որոնք շախմատի դասավանդումը կդարձնեն մատչելի և արդյունավետ։
Հոգեբանամանկավարժական բաժինն ուղղված է կրտսեր դպրոցականների տարիքային և հոգեբանական առանձնահատկությունների վերաբերյալ քննարկումներին, որոնք օգնում են ուսուցիչներին առավել արդյունավետ կազմակերպել ուսումնական գործընթացը։
Հատուկ ուշադրություն է դարձվել դասի պլանավորման և գնահատման կարողությունների զարգացմանը, ինչպես նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող աշակերտների հետ ուսուցիչների աշխատանքի նրբություններին և հմտություններին։

Leave a Reply