Սիրով ներկայացնում ենք «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտի և Հայաստանի շախմատի ակադեմիայի համագործակցությամբ ստեղծված նոր՝ «Մտորումներ» խորագիրը կրող հաղորդաշարը «Շախմատը հանրակրթական դպրոցներում» ծրագրի շրջանակում։

Նոր մեկնարկած «Մտորումներ» հաղորդաշարը բացահայտում է շախմատային հանրակրթության ներուժը։ Հաղորդաշարն այն մասին է, թե ինչպես են ուսումնառության ընթացքում տախտակի առջև կրած այսօրվա պարտությունները դառնում կյանքի վաղվա հաղթանակի սկզբնաղբյուրներ։ Սա մի հաղորդում է, որի շրջանակում փորձ է արվում բացահայտել «Շախմատ» ուսումնական առարկայի անսահման սահմանները։

Հաղորդաշարի բոլոր մասերին ծանոթանալու համար կարող եք բաժանորդագրվել Chess in Armenian Schools յութուբյան ալիքին /https://www.youtube.com/channel/UCJDXrFya0279uYgIRnlFMhA/։

 

Leave a Reply