«Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտում շարունակվում են քննարկումները «Շախմատ 4» դասագրքի վերամշակման վերաբերյալ։ Մայրաքաղաքի և Կոտայքի մարզի լավագույն ուսուցիչները հավաքվել էին՝ վեր հանելու դասագրքում առկա դժվարությունները, սովորողների կարիքները հաշվի առնելով՝ փոփոխություններ առաջարկելու։ Քննարկմանը ներկա էին «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտի գիտաշխատողները։ Քննարկումների արդյունքում պարզ դարձավ, որ որոշակի թեմաներ դասագրքերում այլևս չեն տպագրվի, փոխարենը մի քանի այլ՝ ավելի հետաքրքիր թեմաներ կընդգրկվեն նոր դասագրքերում։ Եթե ունեք առաջարկություններ դասագրքի փոփոխության վերաբերյալ, կարող եք կապ հաստատել մեզ հետ՝ chess@aspu.am էլեկտրոնային հասցեին նամակ ուղարկելով։

Leave a Reply