«Շախմատը կրթության մեջ» խորագրով առցանց գիտաժողովի մեկնարկն արդեն տրված է։ Երկօրյա գիտաժողովը անցկացվում է հեռահաղորդակցության Zoom հարթակի միջոցով։
Հիշեցնենք, որ գիտաժողովը կազմակերպվել է ՖԻԴԵ-ի Շախմատի կրթության հանձնաժողովի և ՀՊՄՀ «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտի կողմից։
Համաժողովի հիմնական թեմաները ներառում են.
Շախմատը նախադպրոցներում
Շախմատը դպրոցներում
Շախմատը համալսարաններում
Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են անգլերենը և իսպաներենը: Մասնակցության հայտ է ներկայացրել շուրջ 98 երկրի ավելի քան 500 ներկայացուցիչ։
Թեզիսները ներկայացվելու են գիտաժողովի պաշտոնական կայքում։