Արցախում շախմատ դասավանդող ուսուցիչների վերապատրաստումը նախատեսված էր իրականացնել նոր ուսումնական տարվան ընդառաջ։ Մեր փորձառու գործընկերները օգոստոսի 22-24-ը ավարտեցին վերապատրաստման դասընթացները։ Արցախի ուսուցիչները դասավանդման և ուսումնառության մեթոդներով ու տեխնոլոգիաներով զինված՝ պատրաստ են դպրոց մտնել։
Վերապատրաստող մասնագետներ՝ Սամվել Միսակյան, Նաիրա Մովսիսյան, Թամարա Սարգսյան, Անդրանիկ Սասունյան, Արցախի պետական համալսարանի դասախոս, ԼՂՀ Կրթության,գիտության և սպորտի նախարարության աշխատակից Լուսինե Ղարախանյան։
