Ս/թ. օգոստոսի 27-29-ը «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտի և Հայաստանի շախմատի ակադեմիայի նախաձեռնությամբ կայացավ «Շախմատ» առարկայի ուսուցիչների վերապատրաստման դասընթացների լրացուցիչ փուլը։ Դասընթացին մասնակցում էին այն ուսուցիչները, ովքեր նախորդ փուլերին հարգելի պատճառներով չեն մասնակցել,և կամ նոր հայտ են ներկայացրել։ Արդյունքում՝ գործող և ապագա ուսուցիչները ստանալու են հավաստագրեր 1, 2 կամ 3 տարով՝ կախված քննության արդյունքներից:
Վերապատրաստող մասնագետներ՝«Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտի գիտաշխատողներ Սամվել Միսակյան, Թամարա Սարգսյան, Հայաստանի շախմատի ակադեմիայի հոգեբան Կարինե Խուդաբախշյան։
