Հնդկաստանի Դելի քաղաքում ավարտվեց «Շախմատը կրթական համակարգում» խորագրով միջազգային գիտաժողովը, որի ընթացքում շախմատի հայաստանյան հաջողված փորձով կիսվեցին ՖԻԴԵ-ի «Շախմատը կրթական համակարգում» հանձնաժողովի նախագահ, «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Սմբատ Լպուտյանը և գիտական ծրագրի ղեկավար Վահան Սարգսյանը։
Երկօրյա գիտաժողովին մասնակցում էին շախմատային աշխարհի բազում ներկայացուցիչներ, այդ թվում՝ գրոսմայստերներ։
Հնդկաստանի դպրոցներում շախմատի նկատմամբ կա լուրջ հետաքրքրություն և  քայլեր են ձեռնարկվում պարտադիր ուսումնական առարկաների ցանկում շախմատը ընդգրկելու ուղղությամբ:Այս առիթով գիտաժողովի մասնակիցներին Սմբատ Լպուտյանը և Վահան Սարգսյանը ներկայացրին Հայաստանի մոդելը, որտեղ շախմատը պարտադիր առարկա է II-ից IV դասարանների աշակերտների համար: Հայաստանյան շախմատի հաջողության գրավականներից մեր գործընկերները կարևորեցին մեր ինստիտուտի գործունեությունը։
Առավել մանրամասն՝ International-Chess-in-Education-Conference-Delhi-2019 

Leave a Reply