«Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտի հերթական հյուրն էր Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի գիտության գծով պրոռեկտոր, կենսաքիմիայի ամբիոնի պրոֆեսոր Կոնստանտին Ենկոյանը։ Քննարկման ընթացքում որոշվեց ստեղծել հետազոտական համատեղ ուղղություն, որի նպատակը կլինի պարզել շախմատի ազդեցությունը զարգացման հապաղում ունեցող երեխաների վրա` շեշտադրելով աուտիզմը։
Պրոռեկտորը նշեց, որ ներկայումս տեղեկությունը համացանցից առավել քան հասանելի է, բայց «դա գիտելիք չէ», հավելեց կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը։Այդ տեղեկությունը պետք է վերածել գիտելիքի և օգտագործել։ ՀՊՄՀ Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետի դեկան Ս. Կարապետյանը և ՀՊՄՀ միջազգային համագործակցության բաժնի ղեկավար Մ. Հարությունյանը նշեցին, որ այս հանդիպումից հետո Ս. Լպուտյանի հետ համատեղ կնախաձեռնեն նեղ մասնագիտական հանդիպում-քննարկում և կհստակեցնեն հետազոտության նպատակն ու խնդիրները։ Ինստիտուտի տնօրեն Ս. Լպուտյանը շնորհակալություն հայտնեց համագործակցության համար և հավելեց, որ հետազոտությունը հեռանկարային է և հետաքրքիր։







