Շախմատի միջազգային 5-րդ փառատոնը Բուդապեշտում էր հավաքել շախմատասերներին աշխարհի տարբեր անկյուններից։
Մոտ 30 երկիր Բուդապեշտում միացել էր համաշխարհային այս իրադարձությանը՝ հաշվի առնելով Յուդիթ Պոլգարի գաղափարը։
Միջազգային փառատոնին մասնակցում էր նաև ՖԻԴԵ-ի «Շախմատը կրթական համակարգում» հանձնաժողովի նախագահ, «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Սմբատ Լպուտյանը։ Ս․ Լպուտյանի խոսքով՝ հիանալի նախաձեռնություն էր Յուդիթ Պոլգարի կողմից, որը ողջունելի է և տպավորիչ։ Մասնավորապես Ս․ Լպուտյանին գրավել էր հունգարական նախադպրոցական հաստատություններում շախմատի դասավանդման փորձը։
«Շախմատը մեզ միացնում է»: Այս նշանաբանը վաղուց արդեն եղել է Յուդիթ Պոլգարի անձնական հավատքն ու առաջնորդող գաղափարը,որն էլ հենց ընկած էր շախմատի միջազգային 5-րդ փառատոնի հիմքում, իսկ փառատոնն այս տարի հյուրընկալվեց Հունգարիայի ազգային պատկերասրահում: Միջոցառումը թույլ տվեց երկրպագուներին երկար ժամանակ անց տեսնել նորից Պոլգար քույրերի լեգենդար եռյակին: Շախմատասերները հնարավորություն ունեցան հանդիպել աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կրամնիկի հետ:

Leave a Reply