Չորեքշաբթի «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտի և Հայաստանի շախմատի ակադեմիայի նախաձեռնությամբ առցանց հանդիպում-քննարկման էին հրավիրվել շախմատի ուսուցիչներ։ Քննարկման թեման էր կոնվերգենտ մտածողության զարգացման վրա շախմատի ազդեցության որոշումը։ Այդ նպատակով մշակված մեթոդիկան քննարկվեց ուսուցիչների հետ, դիտարկվեցին մեթոդիկայի ընձեռած հնարավորությունները, հետազոտության ակնկալվող արդյունքները,կանխատեսվող խոչընդոտները ու դրանց հաղթահարման ուղիները։
Հանդիպմանը ներկա էր ինստիտուտի տնօրեն Սմբատ Լպուտյանը, ով շնորհակալություն հայտնեց համագործակցության համար և նշեց, որ նմանատիպ քննարկումները պարբերական բնույթ են կրելու և ամեն անգամ փորձելու ենք ընդլայնել հանդիպման մասնակից ուսուցիչների շրջանակը։
