Փետրվարի 26-29-ը «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-տնօրեն, ՖԻԴԵ-ի «Շախմատը կրթական համակարգում» հանձնաժողովի նախագահ Սմբատ Լպուտյանը Աբու-Դաբիում մասնակցել է ՖԻԴԵ-ի 90-րդ վեհաժողովին, որի շրջանակներում տեղի են ունեցել մի շարք արդյունավետ հանդիպումներ, կնքվել են համագործակցության հուշագրեր 15 Ֆեդերացիաների ներկայացուցիչների հետ՝ կրթության ոլորտում շախմատի հետ կապված գործունեության խթանման ուղղությամբ:
