Եվրոպայի շախմատի միության կրթության հանձնաժողովի նախագահ Ջեսպեր Հոլը երկօրյա այցի շրջանակում այսօր հյուրընկալվեց «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտում, որտեղ շախմատ դասավանդող ուսուցիչների, գիտաշխատողների հետ կիսվեց շախմատի դասավանդման սեփական փորձով:
Ջեսպեր Հոլը շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենին շախմատ է դասավանդել 3 տարի(ի հավելումն)։
Երկօրյա սեմինարի ավարտին ինստիտուտի գիտաշխատողների հետ կլոր սեղան-քննարկում տեղի ունեցավ սեմինարի արդյունավետության վերաբերյալ։













