Կիպրոսում հունվարի 30-ից փետրվարի 1-ը տեղի ունեցավ Եվրոպայի շախմատի միության խորհրդի հանդիպումը։ Հանդիպմանը մասնակցում էր ՖԻԴԵ «Շախմատը կրթական համակարգում» հանձնաժողովի նախագահ, «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը։ Հանդիպման ընթացքում Ս․ Լպուտյանը Եվրոպայի շախմատի միության նախագահ Զուրաբ Ազմայփարաշվիլու, կրթական հանձնաժողովի նախագահ Ջեսպեր Հոլլի և Կիպրոսի կրթության նախարարության միջնակարգ կրթության բաժնի տնօրեն Լուիս Կիպրիանոսի հետ քննարկել է շախմատային կրթության ոլորտում իրականացվող աշխատանքները և ապագա ծրագրերը:Ինստիտուտի տնօրենի խոսքով՝ Կիպրոսում շախմատի՝ հանրակրթության ոլորտում ներդրման ուղղությամբ լուրջ աշխատանքներ են իրականացվում, բայց մեթոդական աջակցության ստանալու նպատակով պատրաստվում են ժամանել Հայաստան՝ տեղի մասնագետների հետ քննարկելու, պլանավորելու։

Leave a Reply