“Chess in Education: Methodology and Prospects” գիտաժողովի մասին

2024թ, մայիսի 18-ին ՇԳԻ-ում տեղի ունեցավ միջազգային առցանց գիտաժողով «Շախմատը կրթության մեջ. մեթոդաբանություն և հեռանկարներ» խորագրով գիտաժողովի կազմակերպիչներն էին Հայկական պետական մանկավարժական համալսարանը (ՀՊՄՀ), Շախմատ գիտահետազոտական ինստիտուտը և «Կասպարով» հիմնադրամը։
Գիտաժողովը երկլեզու էր՝ անգլերեն և իսպաներեն։
Գիտաժողովի նպատակն էր կիսել գաղափարներ շախմատը կրթական համակարգում առաջացած հիմնախնդիրների և դրանց հնարավոր լուծումների շուրջ։

Գիտաժողովի կազմակոմիտեի անդամներն են․ հ․գ․թ, պրոֆեսոր, ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գևորգյանը, Կասպարով շախմատային հիմնադրամի նախագահ Միխայիլ Խոդարկովսկին, Շախմատ գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը, գրոսմայստեր Ալեքս Օնիշչուկը, ՀՊՄՀ պրոռեկտոր Մարիամ Իսպիրյանը, դոկտոր Ջեֆֆ Դեյը, Շախմատ գիտահետազոտական ինստիտուտի ծրագրի ղեկավար Վահան Սարգսյանը։

“Շախմատը կրթության մեջ. մեթոդաբանություն և հեռանկարներ” գիտաժողովի ուղղություններն են․
1. Շախմատի արդյունավետ ուսուցման մեթոդները
2. Շախմատը ներառական կրթության համակարգում
3. Շախմատը նախադպրոցական կրթության համակարգում
4. Շախմատի ուսուցիչների պատրաստման և մասնագիտական զարգացման տեսությունն ու պրակտիկան:
Գիտաժողովին զեկույցներ են ներկայացրել 18 ներկայացուցիչներ աշխարհի 12 երկրից՝ Բրազիլիյաից, Ֆիջիից, Շրիլանկայից, Հնդկաստանից, ԱՄՆ-ից, Վենեսուելայից,
Կոլումբիայից, Իտալիայից, Հունաստանից, Իսպանիայից և ՀՀ-ից, այդ թվում՝ աշխարհի գրեթե բոլոր մայրցամաքներից։ Գիտաժողովին ՇԳԻ –ի հետ համագործակցության մասին իրենց տպավորություններով կիսվեցին նաև ինստիտուտի արտասահմանյան գործընկերները Սինգապուրից, Մեծ Բրիտանիայից և այլ երկրներից։
Առավել բազմազգ էր գիտաժողովին ունկնդիրների բանակը։ Հարթակին միացել և ամբողջ 5 ժամերի ընթացքում կայուն հետաքրքրություն դրսևորեցին մասնակիցները շուրջ 50 երկրներից։
Գիտաժողովի մեկնարկին ելույթ ունեցան «Կասպարով» շախմատային հիմնադրամի հիմնադիր, շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն Գարրի Կասպարովը, ՀՊՄՀ ռեկտոր, Սրբուհի Գևորգյանը, Կասպարով շախմատային հիմնադրամի նախագահ Միխայիլ Խոդարկովսկին, Շախմատ գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն,գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը։
Չնայած նմանօրինակ գիտաժողովը արդեն կազմակերպվում է 4-րդ անգամ, այնուհանդերձ այս տարվա գիտաժողովի նկատմամբ հետաքրքրությունը նույնպես մեծ է և ի տարբերություն նախորդ տարիների, աչքի է ընկնում գիտական ուղղվածությամբ, տեխնոլոգիական որոշ նորարարություններով ու թեմատիկայով։ Մասնավորապես․
1. Գիտաժողովի ամփոփմանն արձանագրվեց, որ ունեցանք առաջանցիկ զարգացումներ մի քանի ուղղություններով՝ սկսած մասնակիցների կազմից մինչև մասնագիտական հետաքրքրությունների ընդլայնում և խորացում։
2. Բոլոր զեկուցումները կառուցված էին տրամաբանական սխեմաներով, որը հանգեցնում է հետագա հայեցակարգի մշակման ի հաշիվ ոչ միայն դասավանդման մեթոդիկայի կատարելագործման, այլ մուլտիդիսցիպլինար հիմքերի ամբողջացման։
3. Շախմատը որպես կրթության նպատակ և գործիք՝ կիրառելի է ուսումնական գործընթացում առաջին հերթին կոգնիտիվ, հուզական և վարքային բաղադրիչների շնորհիվ, որը պահանջում է նոր մեթոդաբանության կառուցում, ինչն էլ արաձանագրվեց մեր գիտաժողովի ընթացքում։
4. Գիտաժողովի նյութերի վերլուծությունը ցույց տվեց, որ զեկույցները միտված են ուժեղացնելու եզրակացությունների ապացուցողականությունը և հետազոտությունների հավաստիությունը։
5. Գիտաժողովի մասնակցայնությունն ընդգրկել է աշխարհի բոլոր մայրցամաքները, իսկ ներդրված ակադեմիական չափանիշների շնորհիվ այն ձեռք է բերել հստակ հետազոտական ուղղվածություն, ավելի կոնկրետ պրոբլեմային կողմնորոշվածությամբ։
6. Հստակ ընդգծված են դասավանդման նոր և հավաստի մեթոդները, իսկ հետազոտությունների բովանդակությունն ընդգրկում էր ոչ միայն կրթության 3 մակարդակները՝ նախադպրոցական, դպրոցական և մասնագիտական, այլև
հետբուհական և շարունակական կրթության ոլորտները։
7. Շախմատը դպրոցում հիմանահարցը հատուկ դիսերտացիոն հետազոտությունների առարկա դարձել մեր որոշ բանախոսների կողմից։
8. Առանձնահատուկ շեշտադրմամբ աչքի ընկավ կրթական շախմատը՝ որպես 21-րդ դարի հմտությունների զարգացման նպատակ և լավագույն միջոց։
9. Թերևս առաջին դեպքերից էր, որ այս կարգի համաշխարհային հնչեղությամբ միջոցառման ընթացքում հաջողությամբ ինտեգրվեց և կիրառություն ստացավ արհեստական բանականության ծրագիրը, ինչը նույնպես նշանակալից նորարարություններից է համալսրանի գործունեության մեջ։
10. Գիտաժողովին ներկայացված և խմբագրական խորհրդի երաշխավորությունը ստացած զեկուցումները նախատեսվում է հրատարակել Մանկավարժության և հոգեբանության հիմնախնդիրները ամսագրում։

Leave a Reply