Ս/թ. հունիսի 21-23-ը Հայաստանի շախմատի ակադեմիայում տեղի ունեցան Երևան քաղաքի «Շախմատ» առարկայի ուսուցիչների վերապատրաստման հերթական դասընթացները։ Դասընթացները կազմակերպել էր ՀՀ շախմատի ակադեմիան՝ «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտի հետ համատեղ։
Դասընթացը բաղկացած էր երկու բլոկից՝ հոգեբանամանկավարժական և շախմատի մեթոդիկայի։
Դասընթացի ավարտին մասնակիցները հանձնեցին քննություն՝  լրացնելով երկու մասից բաղկացած հարցաշար, որի առաջին մասը վերաբերում էր շախմատային առաջադրանքներին, իսկ երկրորդն ուղղված էր ուսուցիչների հոգեբանամանկավարժական որակների ստուգմանը։Մասնագետները գնահատվեցին 20 բալանոց սանդղակով։ Արդյունքում` գործող և ապագա ուսուցիչները ստացան «Շախմատ» առարկան դասավանդելու հավաստագրեր 1, 2 կամ 3 տարով՝ կախված քննության արդյունքներից։

Leave a Reply