
Հանդիպում Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի և ՀՊՄՀ «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտի ներկայացուցիչների միջև
ՇԳԻ տնօրեն Սմբատ Լպուտյանը՝ ողջունելով ներկաներին, հայտնեց, որ ՇԳԻ-ն բավականին լայն ճանաչում է ձեռք բերել աշխարհում և ՀՖԿՍՊԻ-ի հետ համագործակցությունը, որը զբաղվում է նաև շախմատի ուսումնասիրությամբ, նպատակային է։
ՀՖԿՍՊԻ-ի ռեկտոր Դ․ Խիթարյանը նշեց, որ ՇԳԻ-ն, որը գործում է Հայկական պետական մանկավարժական համալսարանի կազմում և Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը, որոնք սպասարկում են մանկավարժության ոլորտը, կարող են համագործակցությունը ընդլայնել։
«Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտի գիտական ծրագրի ղեկավար Վահան Սարգսյանը նշեց, որ ինստիտուտի հետազոտությունների նպատակն է բացահայտել շախմատի հանրակրթական արժեքը և շախմատային կրթության ու դրա արդյունավետության վրա ազդող գործոնները։ Վահան Սարգսյանը կարևոր համարեց նաև Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) հետ համագործակցությունը՝ նկատելով, որ ՇԳԻ-ն դարձել է ՖԻԴԵ-ի համար գիտահետազոտական կառույց։Հանդիպման ընթացքում խոսվեց սովորողի հոգեբանական գործընթացների զարգացման, ուսումնական այլ առարկաների վրա շախմատի ազդեցության մասին:
ՀՖԿՍՊԻ ներկայացուցիչները հետաքրքրվեցին մրցակցային գործընթացի վրա շախմատի դերի ու ազդեցության մասին, ինչին ի պատասխան՝ ՀՊՄՀ Սկզբնական կրության ֆակուլտետի դեկան, «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտի ավագ գիտաշխատող Հեղինե Խաչատրյանը նշեց, որ մեր իրականության մեջ ավելի շատ ուշադրություն է դարձվում շախմատի դերին՝ դպրոցականների արժեքային համակարգի, հմտությունների ու հնարավորությունների ձևավորման վրա, սակայն առաջիկայում կարելի է դիտարկել նաև մրցակցության ոլորտում:
Հայկական պետական մանկավարժական համալսարան (ASPU) Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ








