Ս.թ. դեկտեմբերի 10-12-ը և 17-19-ը անցկացվելու են «շախմատ» առարկայի ուսուցիչների հերթական առցանց վերապատրաստումները:
Վերապատրաստումներին կարող են մասնակցել՝
1․ այն ուսուցիչները, ում դասավանդման վկայականի ժամկետը ավարտվել է կամ ավարտվում է մինչև 2022թ.-ի փետրվարը,
2․ շախմատի դասավանդմամբ հետաքրքրված այն անձինք, ովքեր ցանկանում են ձեռք բերել դասավանդման իրավունք (որակավորում):
Դասընթացներին մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել։

Leave a Reply