Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ, «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, ՀՊՄՀ-ի Շախմատի և սպորտի ամբիոնի վարիչ, Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր–տնօրեն Սմբատ Լպուտյանը նշանակվել է ՖԻԴԵ-ի «Շախմատը կրթական համակարգում» հանձնաժողովի նախագահ:
Լոնդոնում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման մրցախաղին զուգահեռ կայացավ նաև Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) նախագահության նիստ, որի ընթացքում կայացվեց որոշում Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանին նշանակել «Շախմատը կրթական համակարգում» հանձնաժողովի նախագահ: ՖԻԴԵ-ի նման որոշումը հիմնավորվում է շախմատը կրթական համակարգում ներդնելու գործում Հայաստանի ունեցած հաջողությամբ և այլ երկրներում փորձի փոխանակման իրականացված քայլերով:
«Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտի ողջ անձնակազմը շնորհավորում է Ս․ Լպուտյանին հերթական նվաճման համար։
